Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Բելգրանոն» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվել է «Սան Մարտինին»։
Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նոր մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել և 51-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել արգենտինացի հարձակվող Նիկոլաս Ֆերնանդեսին։ 32-ամյա Սելարայանը հանդես է եկել ավագի թևկապով։
«Բելգրանոն» 8 միավորով A խմբում 11-րդն է, «Սան Մարտինը» միավորների քանակը հասցրել է 6-ի և B խմբում նույնպես 11-րդ տեղում է։
Արգենտինայի առաջնություն, 8-րդ տուր
«Սան Մարտին» - «Բելգրանո»` 3-1
Տոմաս Ֆերնանդես, 53, Մարկո Յակոբելիս, 55, Սեբաստիան Գոնսալես, 90+2 - Նիկոլաս Ֆերնանդես, 51


