Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն «Ալ Նասրի» դեմ առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղից (1-2) հետո գրառում է կատարել սոցցանցերում:
«Արդյունքը գոհացնող չէ, բայց ես հպարտ եմ մեծ մրցակցի դեմ ցուցադրած խաղով, եկեք շարունակենք աշխատել, տղաներ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:
Սելարայանը 2023 թվականի օգոստոսից է խաղում արաբական ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն «Ալ Ֆաթեհի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխացման հեղինակ:


