
տուր
01 Հունվար 1970 - 19:05
- - 

The Athletic-ը տեղեկություն էր հրապարակել, թե մարզման ժամանակ վիճաբանել են «Արսենալի» ֆուտբոլիստներ Դավիդ Լուիսն ու Դանի Սեբալյոսը:
Ըստ աղբյուրի՝ Լուիսը հարվածել է Սեբալյոսի դեմքին, իսպանացին ընկել է խոտածածկին, քիթն արնահոսել է: Սեբալյոսը փորձել է շարունակել ընդհարումը, սակայն թիմակիցները թույլ չեն տվել: Երկու ֆուտբոլիստներն էլ տուն են ուղարկվել:
Դանի Սեբալյոսը, խոսելով հնարավոր միջադեպի մասին, հերքել է, որ նման բան է տեղի ունեցել: Իսպանացին տեղեկությանն անդրադարձել է իր թվիթերյան էջում՝ այն «ֆեյք» որակելով:

