«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը չի տեղափոխվի «Մարսել», հաղորդում է Goal.com-ը:
Ֆրանսիական ակումբի նախագահ Պաբլո Լոնգորիան լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Մարսելը» լրջորեն հետաքրքրված է եղել իսպանացու ծառայություններով, բայց հանգամանքները ստիպել են փոխել նրան ձեռք բերելու որոշումը.
«Մենք հետաքրքրված ենք եղել, սակայն կան հանգամանքներ, որոնք չենք կարող վերահսկել՝ որպես ակումբ: «Ռեալը» ջենթլմենական ակումբ է ու միշտ իրեն հրաշալի է պահել»,- ասել է Լոնգորիան:
Դանի Սեբալյոսը ժամանակ է խնդրել՝ առաջարկի մասին մտածելու համար, ինչն էլ հունից հանել է «Մարսելի» ղեկավարությանն ու ստիպել դադարեցնել բանակցությունները:


