Logo

Սեբալյոս. «Կարծում եմ՝ Սիմեոնեն դեռ չի հաղթահարել երկու եզրափակիչներում պարտությունը»

00:43 / 20.01.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը պատասխանել է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի քննադատությանը, հայտնում է DAZN-ը։

«Կարծում եմ՝ Սիմեոնեն դեռ չի հաղթահարել երկու եզրափակիչներում պարտությունը»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը «Լաս Պալմասի» դեմ խաղից հետո։

Օրեր առաջ Սիմեոնեն քննադատել էր Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ռեալ» - «Սելտա» (5-2) հանդիպման մրցավարներին. «Արդեն 100 տարի է՝ նման դեպքեր են գրանցվում։ Չգիտեմ, թե ինչու են մարդիկ զարմանում»։

Այդ հանդիպման 36-րդ րոպեին «Արքայական ակումբի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը սեփական տուգանային հրապարակում գցել է մրցակցի շվեդ հարձակվող Ուիլոթ Սվեդբերգին, սակայն մրցավար Խուսե Մունուերա Մոնտերոն կանոնների խախտում չի արձանագրել։ Այդ դրագում մադրիդյան գրանդը հակագրոհ է զարգացրել և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ առաջ անցել հաշվի մեջ։

Հիշեցնենք, որ 2014 և 2016  թվականներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» հաղթել է «Աթլետիկոյին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ