Logo

«Սաութհեմփթոնն» իր ֆուտբոլիստի համար 118 միլիոն է պահանջում «Ման. Սիթիից»

23:28 / 26.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգի ծառայություններով, հայտնում է The Telegraph-ը։

Մանկունիական գրանդը ցանկանում է ամռանն ամրապնդել կազմն ու պատրաստ է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին։

«Սաութհեմփթոնը» պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե վճարվի 118 միլիոն եվրո։ Պահանջվող գումարը «Մանչեսթեր Սիթիի» համար կարող է միակ խոչընդոտը լինել։

Դիբլինգն ընթացիկ մրցաշրջանում 30 խաղում 4 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։ Նա 2024 թ. նոյեմբերից հրավիրվում է Անգլիայի Մ21 հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ