Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», կարող է վերադառնալ Իսպանիա ու դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ՝ հաղորդում է El Chiringuito-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաուլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել։ Ամռանը Սաուլն արդեն կարող էր հայտնվել «Բարսելոնայում», սակայն գործարքը ձախողվեց։
Իսպանացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 2 հանդիպման է մասնակցել։