Երկրորդ միջին քաշային կարգում (72,57 կգ) WBC, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին.
«Ալեքսանդր Ուսիկին ես լավագույնն եմ համարում։ Նա լավագույններից է` անկախ քաշային կարգից։ Նա հիանալի բռնցքամարիկ է։ Ուսիկն արժանի է այդ գնահատանքին ու կոչմանը»,-մեքսիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է The Ring-ը։
Ուկրաինացի Ուսիկը գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն է և հաղթել է կարիերայի բոլոր 23 մենամարտերը։
34-ամյա Ալվարեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 66 մենամարտ, տարել 62 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 2 պարտություն։