Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը հայտարարել է UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի դեմ մենամարտելու պատրաստակամության մասին:
«Կարելի է մենամարտել Մաքգրեգորի դեմ, ինչու՞ ոչ։ Ցույց կտամ, որ բռնցքամարտն ավելի լավն է։ Նոկաուտի կենթարկեմ Քոնորին, երբ ցանկանամ: Առաջին, երկրորդ կամ երրորդ ռաունդում, էական նշանակություն չունի»,- Ալվարեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 34-ամյա մեքսիկացին 61 հաղթանակ ունի պրոֆեսիոնալ ռինգում, նաև երկուական պարտություն և ոչ-ոքի: