Logo

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ. «Ալ Ահլին» 5 գոլ խփեց ու եզրափակիչում է

19:20 / 20.08.2025Ֆուտբոլ
null

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցն է։

Հոնկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում Մաթիաս Յասլեի գլխավորած թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։

«Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել, իսկ ալժիրցի անվանի վինգեր Ռիյադ Մահրեզը կաարել է երկու ասիստ։

«Ալ Ահլին» եզրափակիչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» դեմ, մեկնարկը` ժամը 14:00-ին։

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ալ Քադիսիա» - «Ալ Ահլի»` 1-5

Գաստրոն Ալվարես, 8 - Ֆրանկ Կեսիե, 12, 45+2, Այվեն Թոնի, 28 (11մ), Էնցո Միյո, 31, Նաչո Ֆեռնանդես, 61 (ինքնագոլ)

Հեռացում` Քրիստոֆեր Բահ, 42 («Ալ Քադիսիա»)

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ