Սաուդյան Արաբիայի առաջնության գործադիր տնօրեն Օմար Մուղարբելը հայտարարել է, որ իրենք հրավիրելու են «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, գրում է Marca-ն:
«Վինիսիուսին ձեռք բերելը երազանք չէ. նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիա պարզապես ժամանակի հարց է: Ամեն ինչ կախված է մեր բանակցությունների մակարդակից: Մեր լիգան շարունակում է զարգանալ, բոլոր թիմերն էլ հզորանում են»,- ասել է Մուղարբելը:
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստներից Սաուդյան Արաբիայում խաղում են այնպիսիք, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման:


