Logo

Սաուդյան Արաբիայի գավաթ. «Ալ Հիլյալը» հաղթեց խոշոր հաշվով և քառորդ եզրափակիչում է

21:53 / 29.10.2024Ֆուտբոլ
null

«Ալ Հիլյալը» դուրս է եկել Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընալվելիս 4-1 հաշվով հաղթել է երկրորդի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Թայիին»։

Ժորժե Ժեզուսի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Սաուդյան Արաբիայի հավաքականի հարձակվող Աբդուլա Ալ Համդանը։

Հյուրերի կազմից անվանի ֆուտբոլիստներից հանդիպմանը մասնակցել են սերբ ֆուտբոլիստներ, կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն։

«Ալ Հիլյալը» պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում, որտեղ իր մրցակցին կիմանա վիճակահանությունից հետո։

Սաուդյան Արաբիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ալ Թայի» - «Ալ Հիլյալ»` 1-4 (տեսանյութ)

Ահմեդ Ալ Ջուվայիդ, 7 - Աբդուլա Ալ Համդան, 5, 49, Հալիդ Ալ Գանամ, 38, Մարկոս Լեոնարդո, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ