«Բրագայի» եզրային հարձակվող Ռոժեր Ֆեռնանդեշը տեղափոխվել է «Ալ Իթիհադ», հայտնում է պորտուգալական ակումբի կայքը:
Սաուդյան Արաբիայի չեմպիոնը պորտուգալացու տեղափոխության համար կվճարի 32 միլիոն եվրո, ևս 2,5 միլիոն նախատեսված է որպես պարգևավճար:
«Բրագայի» 19-ամյա սանը թիմի կազմում անցկացրել է 91 խաղ, որոնցում խփել է 12 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում:
Ֆեռնանդեշը դարձավ «Ալ Իթիհադի» պատմության մեջ երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը: Լորան Բլանի առաջնորդած ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Մուսա Դիաբին, որն ակումբի կազմը համալրել էր «Ասթոն Վիլայից» 60 միլիոն եվրոյով: Երկրորդը «Լիվերպուլից» 46 միլիոնով ձեռք բերված Ֆաբինյոն է:


