Սաուդյան Արաբիան չի հավակնի 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելուն:
Marca-ի համաձայն՝ արաբական երկրի կառավարությունը հրաժարվել է այդ մտքից՝ վստահ լինելով, որ հնարավոր չէր լինի մրցակցել Իսպանիայի, Պորտուգալիայի և Մարոկկոյի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան միացյալ հայտ է պատրաստում Եգիպտոսի և Հունաստանի հետ:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2030-ն ընդունող երկրի անունը հայտնի կդառնա 2024 թվականին:


