Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Իթիհադը» մտադիր է թիմ հրավիրել Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին, հայտնում է Večernji list-ը:
Ակումբը դեռ պաշտոնապես չի դիմել խորվաթ մասնագետի ներկայացուցիչներին, սակայն մտադիր է տարեկան 20 միլիոն դոլար աշխատավարձ առաջարկել:
Այս պահին «Ալ Իթիհադի» իրավաբանները զբաղված են արգենտինացի Մարսելո Գալյարդոյի հետ պայմանագիրը խզելու գործով:
Հիշեցնենք, որ Դալիչն ավելի վաղ հայտարարել էր ազգային թիմում մնալու ցանկության մասին: Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մարյան Կուստիչն էլ պաշտոնապես հաստատել էր, որ նախնական համաձայնության է եկել մարզիչի հետ:
Զլատկո Դալիչի գլխավորությամբ Խորվաթիայի հավաքականը դարձել է 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն ու ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր։ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում խորվաթները չէին կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։ 57-ամյա Դալիչը 2017 թվականից է գլխավորում ազգային թիմը։