Logo

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

11:25 / 03.07.2025• Ֆուտբոլ
null

Իտալական «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:

Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը հուլիսի 3-ին 50-60 միլիոնանոց պաշտոնական առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին:

Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը:

2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել էր 25 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ