Սաուդյան Արաբիայի առաջնությունը մտել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային լիգաների տասնյակ:
Transfermarkt-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնության 18 թիմերի ընդհանուր արժեքը հատել է 1 միլիարդ եվրոյի շեմը, և այժմ կազմում է 1.02 միլիարդ: Այս ցուցանիշով արաբական լիգան շրջանցել է Նիդեռլանդների առաջնությանը, որի թիմերի ընդհանուր արժեքը կազմում է 1.01 միլիարդ եվրո:
Ամենաթանկարժեք առաջնություններն են Անգլիայի Պրեմիեր լիգան (10.4 միլիարդ եվրո), Իսպանիայի Լա լիգան (4.67), Իտալիայի Ա Սերիան (4.52), Գերմանիայի Բունդեսլիգան (4.14) և Ֆրանսիայի Լիգա 1-ը (3.48):