Logo

«Սասուոլոն» մեկ տարի անց վերադարձավ Ա Սերիա

22:58 / 13.04.2025Ֆուտբոլ
null

«Սասուոլոն» մեկ տարի անց նվաճել է Ա Սերիայի ուղեգիր։

Ֆաբիո Գռոսոյի գլխավորած թիմը 33-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Մոդենային», իսկ երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիան» «Մանտովայի» դեմ խաղում չկարողացավ պահել երկու գնդակի առավելությունն ու միավորներ կորցրեց` 2-2։

«Սասուոլոն» Բ Սերիայի ավարտից 5 տուր առաջ 75 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից» առաջ է 16 միավորով։ «Պիզան» 66 միավորով երկրորդն է։

Ա Սերիայի ուղեգիր նվաճում են Բ Սերիայի լավագույն երկու թիմերը և 3-8-րդ տեղերը գրաված ակումբների միջև անցկացվող փլեյ-օֆֆի հաղթողը։

Իտալիայի Բ Սերիա, 33-րդ տուր

«Մոդենա» - «Սասուոլո»` 1-3

Սիմոնե Սանտորո, 60 - Դոմենիկո Բեռարդի, 36, Արման Լյորենտ, 64, Լուկա Մոռո, 76

«Մանտովա» - «Սպեցիա»` 2-2

Տոմազո Մաջոնի, 80, 90+4 - Ջուզեպե Աուերլյո, 18, Սալվատորե Էսպոզիտո, 5

Հեռացում` Նիկոլո Բերտոլո, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ