Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Էմպոլիից» կրած տնային պարտությունից (2-3) հետո «Սասուոլոն» հեռացրել է գլխավոր մարզիչ Ալեսիո Դիոնիզիին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Դիոնիզին «Սասուոլոն» մարզում էր 2021 թ. հուլիսից։ Այդ ընթացքում ակումբը 107 խաղում տարել է 33 հաղթանակ, կրել 49 պարտություն, գրանցել 25 ոչ-ոքի։
Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել 50-ամյա իտալացի մասնագետ Էմիլիանո Բիջիկան։
«Սասուոլոն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 25 խաղից հետո վաստակել է 20 միավոր և 17-րդն է մրցաշարային աղյուսակում։


