Logo

«Սասուոլոն» 11 տարի անց դուրս մնաց Ա սերիայից

19:59 / 19.05.2024Ֆուտբոլ
null

«Սասուոլոն» իտալական Ա սերիայի 37-րդ տուրում տնային խաղում 0-2 հաշվով պարտվեց «Կալյարիին» և 11 տարի անց դուրս մնաց ուժեղագույնների խմբից։

«Սասուոլոյի» դուրս մնալուն նպաստեցին նաև «Ուդինեզեի» ու «Էմպոլիի» ոչ-ոքին (1-1) ու «Ֆրոզինոնեի» հաղթանակը (2-0) «Մոնցայի» նկատմամբ։

«Սասուոլոն» մնաց 29 միավորով և առաջնությունը կավարտի 19-րդ տեղում։ Վերջին տուրում Ա սերիայում տեղը պահելու համար կպայքարեն «Ֆրոզինոնեն» (35 միավոր), «Վերոնան» (34), «Ուդինեզեն» (34) և «Էմպոլին» (33)։

«Ներովերդին» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի երկրորդ լիգայում` Բ սերիայում։ Ակումբն Ա սերիայի ուղեգիր էր նվաճել 2013/14 մրցաշրջանում։ «Սասուոլոն» 2015/16 մրցաշրջանում Էսեբիո Դի Ֆրանչեսկոյի գլխավորությամբ զբաղեցրել է Ա սերիայի 6-րդ տեղը` գրանցելով ակումբի պատմության լավագույն արդյունքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ