Իտալացի անվանի մասնագետ Մաուրիցիո Սարին կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։
Mirror-ը գրում է, որ 65-ամյա մարզիչի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնի» նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը։ Ամերիկացի ֆունկցիոները դիտարկում է ակումբի գլխավոր մարզիչ Շոն Դայչին պաշտոնանկ անելու տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդյան ակումբը գլխավոր մարզիչ ցանկանում է նշանակել Գարեթ Սաութգեյթին։ 54-ամյա մասնագետը վերջերս է հեռացել Անգլիայի ազգային հավաքականից։
Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին Անգլիայում 2018-2019 թթ. աշխատել է Լոնդոնի «Չելսիում», իսկ նրա նախորդ ակումբն իտալական «Լացիոն» էր։