Logo

Սարի. «Ռոնալդուին ու տղաներին պակասում է սրությունը հարձակման գծում»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.06.2020ՍՊՈՐՏ
hi res c54fa4f53df959394465031ffeac7291 crop north scaled - Սարի. «Ռոնալդուին ու տղաներին պակասում է սրությունը հարձակման գծում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:36

-

-

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Իտալիայի գավաթի եզրափակիչում «Նապոլիից» կրած պարտությունը (0:0, 2:4) ու մատնանշել իր թիմի սխալները։

«Սա հիասթափություն է ակումբի, տղաների ու երկրպագուների համար։ Բայց այս պահին մենք ավելին չենք կարող անել, քանի որ մեզ չի բավարարում սրությունը։

Մեզ պակասում էր մի քանի ֆուտբոլիստ ու ստիպված էինք ընտրություն կատարել ոչ սովորական տարբերակներից, քանի որ ֆիզիկական պարտաստվածության մակարդակը ոչ օպտիմալ է։ Մենք լավ ենք վերահսկում գնդակը, սակայն մեզ չի բավարարում սրությունը, որպեսզի դրանք վերածենք գոլային պահերի։

Մենք դժվարություններ ունենք մրցակցի պաշտպանությունից դուրս գալիս, չնայած մեր թիմը հավաքված է ֆուտբոլիստներից, որոնք դա սովորաբար շատ լավ են անում։ Չեմ կարծում, որ մենք վստահության պակաս ունենք, քանի որ 90 րոպեների ընթացքում ծայրահեղ կենտրոնացած էինք, իսկ առանց վստահության դա անհնար է։ Այն, որ 2-րդ խաղը անընդմեջ խաղից գոլ չենք խփում, անսովոր է։ Սա բացառիկ իրավիճակ է մեզ համար։ Բայց դա խոսում է հարձակման գծում սրության բացակայության մասին այսքան մեծ ընդմիջումից հետո։

Ռոնալդուն նույն մարզավիճակում է, ինչ մյուսները, ինչպես Պաուլո Դիբալան կամ էլ Դուգլաս Կոստան,  նրան չի բավարարում սրությունը, որպեսզի ցուցադրի այն, ինչը կարողանում է բոլորից լավ անել։

Ես շատ բան չեմ ասել ֆուտբոլիստներին խաղից հետո։ Զայրացած էի ու վրդովված, ինչպես նրանք։ Այդ պահերին ավելի լավ է լռություն պահպանես։ Ավելի լավ է այդ մասին խոսենք վաղ առավոտյան»,-ասել է իտալացի մարզիչը։

Ռոնալդուի կարիերայում առաջին անգամ նման դեպք է գրանցվում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ