Հռոմի «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:
«Անկեղծորեն կցանկանայի 1/8 եզրափակիչում հանդիպել «Բարսելոնային»: Դա կլիներ իմ ընտրությունը, քանի որ որպես մարզիչ՝ երբեք չեմ մրցել «Բարսայի» դեմ, ուստի հիանալի փորձ կլիներ»,- X սոցիալական ցանցում Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքը:
Հիշեցնենք, որ «Լացիոն» խմբից երկրորդ տեղով է դուրս եկել փլեյ-օֆֆ, ուստի 1/8 եզրափակիչում հնարավոր մրցակիցների թվում են Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալը», Մադրիդի «Ռեալը», «Ռեալ Սոսյեդադը», Դորտմունդի «Բորուսիան», «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Բարսելոնան»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին և կցուցադրվի Fast TV-ի եթերում: