Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ռմբարկու Սարգիս Մեթոյանը ելույթները կշարունակի Ռումինիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Չիկսերեդա» ակումբում։
Նա մասնակցել է թիմի նորեկների ներկայացման արարողությանը՝ տեղեկացնում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը։
Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մեթոյանը հանդես էր գալիս «Լեռնային Արցախ» թիմում, որի կազմում 2021/22 թվականների առաջնության անդրանիկ հատվածում դարձել է 14 գոլի հեղինակ։ «Չիկսերեդան» 16 տուրից հետո 21 թիմերի պայքարում ընթանում է 7-րդ տեղով։