Logo

Սարգիս Հովհաննիսյանը խոսել է Սպերցյանի, Թիկնիզյանի և Սևիկյանի մասին

13:51 / 17.11.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և վինգեր Էդգար Սևիկյանի մասին:

«Նաիր Թիկնիզյանի, Էդուարդ Սպերցյանի և Էդգար Սևիկյանի գալով Հայաստանի հավաքականն ավելի ամբողջական դարձավ։ Նրանք մեծ ազդեցություն ունեցան թիմի վրա։ Ուրախ եմ, որ տղաները համաձայնեցին խաղալ Հայաստանի հավաքականում։ Նաիրի հետ հանդիպումներ եղել են, երբ նա տեղափոխվեց «Լոկոմոտիվ»: Այնտեղ մի քանի անգամ խոսել ենք Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին։ Այդ ժամանակ նա միայն մտածում էր, բայց լավ է, որ վերջապես նման որոշում կայացրեց: Հուսով եմ՝ Սպերցյանն ու Սևիկյանը չեն փոշմանել Հայաստանի կազմում խաղալու համար։ Հավատում եմ, որ ինչ-որ պահի Հայաստանի հավաքականն էլ ավելի կուժեղանա»,- Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանի փոսքը փոխանցում է ODDS.ru-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի թիմին: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ: Խորվաթների դեմ խաղով Հայաստանի թիմը կավարտի ելույթները Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ