Logo

Սարգիս Հովհաննիսյան. «Գալիցկին հենց այնպես բաց չի թողնի Սպերցյանին»

16:24 / 05.04.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանը կարծում է, որ «Կրասնոդարի» սեփականատիրոջ համար դժվար կլինի հրաժեշտ տալ իր թիմի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հաղորդում է Чемпионат-ը:

«Սպերցյանը հիանալի է. վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ վերադարձավ, գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Թիմը Սպերցյանի հետ ավելի լավ է խաղում: Ակումբի համար նա առանցքային ֆիգուր է: Այո՛, կան այլ խաղացողներ, բայց Էդուարդն առանձնանում է իր ոգով և առաջնորդական հատկանիշներով: Նա ոգեշնչում է թիմին:

«Կրասնոդարի» համար դժվար կլինի առանց Էդուարդի: Դժվար կլինի նույն տրամաչափի խաղացող գտնել նրա դիրքի համար։ Կարծում եմ՝ Գալիցկին հենց այնպես բաց չի թողնի Սպերցյանին»,- ասել է Հովհաննիսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ