Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո առաջին գոլը խփեց:
«Գրոյտեր Ֆյուրտի» դեմ Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա խաղի 6-րդ րոպեին Ադամյանը բացել է հաշիվը:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Քյոլնին»:
«Գրոյտեր Ֆյուրտ» - «Ռեգենսբուրգ» խաղը Fast Sports-ի ուղիղ եթերում է: Երկրորդ Բունդեսլիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):