Հայաստանի հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները:
Ադամյանի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր տվել հավաքականի մարզական հավաքի ժամանակ՝ նոյեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումից առաջ:
Շուրջ մեկ ամսվա դադարից հետո հարձակվողը վերսկսել է մարզումները:
27-ամյա խաղացողը բաց էր թողել մրցաշրջանի առաջին հատվածը վնասվածքի պատճառով: Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 9 հանդիպման, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:


