Logo

Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ խփեց նույն րոպեին

17:07 / 16.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլով աչքի ընկավ 2-րդ Բունդեսլիգայում:

31-ամյա ֆուտբոլիստը «Համբուրգի» դեմ 22-րդ տուրի տնային խաղի 6-րդ րոպեին բացեց հաշիվը: «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում ևս Ադամյանը նույն րոպեին բացել էր հաշիվը, սակայն «Յան Ռեգենսբուրգը» պարտվել էր 1-2 հաշվով:

Հիշեցնենք, որ Ադամյանը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Քյոլնին»:

«Ռեգենսբուրգ» - «Համբուրգ» խաղը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ