Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ գոլն է խփել «Քյոլնի» կազմում:
Ընկերական հանդիպման շրջանակում գերմանական թիմը մրցել է Նիդեռլանդների Նեյմեգեն քաղաքը ներկայացնող ՆԵԿ ակումբի հետ ու հաղթել 5:0 հաշվով:
43-րդ րոպեին Ադամյանը հեղինակել է իր թիմի 3-րդ գնդակը:
Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 63-րդ րոպեին՝ տեղը զիջելով Յանիս Կիլիանին:
Սարգիս Ադամյանը բացել է գոլերի հաշիվը «Քյոլնում» (տեսանյութ)


