Logo

Սարգիս Ադամյանն ու կինը պարզել են երեխայի սեռը (ֆոտո)

14:10 / 07.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի կին Աննա Վիլկեն երեխայի է սպասում: Զույգն առաջնեկի սեռը պարզել է հատուկ միջոցառման ընթացքում: 

«Ես դեռ այս հրաշալի օրվա ազդեցության տակ եմ: Էմոցիաներս ու շնորհակալության զգացողությունը սահմաններ չունեն: 4 տարվա ցավից ու ծանր ապրումներից հետո նա՝ մեր ոսկե տղան, իմ ներսում է: Մենք հրաշք տղայի ենք սպասում: Ամեն դեպքում, սեռը կարևոր չէ: 

Անկասկած, կարելի է մեկ բան ասել. այս հրաշքն արդեն շատ սիրելի է: Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրն անցկացրին մեզ հետ,- Ինստագրամում գրել է Աննան:

Հիշեցնենք, որ 29-ամյա Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2013 թվականի սեպտեմբերին ու անցկացրած 33 խաղում խփել 2 գոլ: Նա 2022 թվականին է միացել «Քյոլնին», որի կազմում Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ