Հայ հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում գոլի հեղինակ դարձավ «Լայպցիգի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի տնային խաղում:
Ադամյանը 18-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1-1: Սա 30-ամյա հարձակվողի առաջին գոլն է Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Ադամյանն ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ էլ խփել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում:
Սարգիս Ադամյանի գոլի տեսանյութը:
Ընթանում է «Քյոլն» - «Լայպցիգ» հանդիպման առաջին խաղակեսը:


