Logo

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» նոր գլխավոր մարզիչ ունի

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.07.2020ՍՊՈՐՏ
200727 sebastianhoeness ima - Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» նոր գլխավոր մարզիչ ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:09

-

-

«Բավարիայի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչ Սեբաստյան Հյոնեսը ստանձնել է «Հոֆենհայմի» ղեկը։

Մյունխենյան ակումբի նախկին մարզչի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2023 թվականը, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

Թիմը կսկսի նոր մրցաշրջանին նախապատրաստվել օգոստոսի 2-ից։

38-ամյա Հյոնեսը «Բավարիայի» 2-րդ թիմը գլխավորել էր 2019 թվականին ու հաղթել Բունդեսլիգա 3-ում։

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» Ալֆրեդ Շրոյդերին հեռացրել էր հունիսի սկզբին։ Մասնագետի հետ պայմանագիրը խզվել էր փոխադարձ համաձայնությամբ։ Նախկին մարզչի ու ակումբի միջև տարաձայնություններ էին առաջացել թիմի հետագա զարգացման հարցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ