Logo

Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը նպաստեց «Քյոլնի»՝ խոշոր հաշվով հաղթանակին (տեսանյութ)

22:37 / 12.02.2023Վիդեո
Սարգիս Ադամյան

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը «Քյոլնին» օգնեց խոշոր հաշվով հաղթանակի հասնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում՝ 3-0:

29-ամյա հայ ֆուտբոլիստը խաղն սկսեց պահեստայինների նստարանին, փոխարինման մտավ 67-րդ րոպեին և չորս րոպե անց օգնեց գոլով աչքի ընկնել թունիսցի կիսապաշտպան Էլյե Սկիրիին, որը 86-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: Մինչև այդ էլ՝ 49-րդ րոպեին, տանտերերին հաշվի մեջ առաջ էր մղել գերմանացի պաշտպան Տիմո Հյուբերսը:

Ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ, խփել 2 գոլ ու կատարել 3 ասիստ:

20-րդ տուրից հետո «Այնտրախտը» 35 միավորով 6-րդն է, «Քյոլնը» 26 միավորով 11-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Քյոլն» - «Այնտրախտ»՝ 3-0

Տիմո Հյուբերս, 49, Էլյե Սկիրի, 71, 86


«Հերտա» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 4-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ