Գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը գոլ է խփել չեխական «Սլովացկոյի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացել է 10-րդ րոպեին:
Առաջին կեսից հետո «Քյոլնը» հաղթում է 2-0 հաշվով: Տանտերերի երկրորդ գոլը խփել է գերմանացի հարձակվող Ֆլորիան Դիցը:
Հիշեցնենք, որ Ադամյանը գերմանական թիմը համալրել է 2022 թվականի հուլիսին: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում:
Կոնֆերենցիաների լիգա. «Քյոլն» - «Սլովացկո». Մեկնարկային կազմեր


