Logo

«Սարդարապատ» ՖԱ-ն հայտարարել է պրոֆեսիոնալ թիմի ստեղծման մասին

13:35 / 21.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմ կստեղծի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գալիք՝ 2025/26 մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբում։

«Սա կարևոր և պատասխանատու փուլ է ակումբի զարգացման պատմության մեջ, որը հետագա հավակնոտ ծրագրերի սկիզբն է միայն»,- նշվում է հայտարարության մեջ:

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021 թվականին Արմավիրում՝ ֆրանսահայ սպորտային իրավաբան Սևան Կարյանի կողմից:

Ակումբի հիմքում ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսի» մեթոդաբանությունն է։ Անցած 4 տարիների ընթացքում Արմավիրի մի շարք երեխաներ ու պատանիներ հնարավորություն են ստացել մարզվելու այդ մեթոդաբանությամբ, իսկ լավագույնները բազմիցս հնարավորություն են ստացել ուղևորվելու Ֆրանսիա և վերապատրաստվելու։  

Այժմ «Սարդարապատի» պրոֆեսիոնալ թիմի կարևոր մաս կազմում են հենց ակադեմիայի սաները, ինչը խոսում է ակադեմիայի իրականացրած արդյունավետ աշխատանքի մասին։

Ակումբի հիմնադիր Սևան Կարյանը նշում է, որ ակումբն ի սկզբանե նպատակ է ունեցել ստեղծելու պրոֆեսիոնալ թիմ, բայց «մեզ համար կարևոր էր հասնել դրան ակումբի հիմքը դնելուց հետո միայն՝ ակադեմիայի կայացում, Արմավիրի երիտասարդ խաղացողների ներգրավում, մեթոդոլոգիայի կիրառման ամրապնդում և այլն։ Կարող եմ ասել, որ այս փուլն անցել ենք։ Շուտով հնարավորություն կստանանք հայտարարելու նաև մարզչական շտաբի և թիմին միացած խաղացողներ մասին:

Առանձնակի ուզում եմ նշել ակումբի կարևորությունը համայնքային մակարդակով․ վստահորեն կարող եմ ասել, որ այն ևս մեկ գույն ավելացրեց Արմավիրին՝ հասանելի դարձնելով ֆուտբոլային կրթությունը տեղացի երեխաներին ու պատանիներին։ Դե իսկ թիմի հիմնումն անհրաժեշտ էր, որպեսզի նրանք հնարավորություն ստանային ցույց տալու իրենց ներուժը պրոֆեսիոնալ մակարդակով՝ հաստատվելով հայկական ֆուտբոլում և ձգտելով համաշխարհայինին»։

Մուտք գործելով Առաջին խումբ՝ «Սարդարապատը» նպատակադրված է հասնելու առավելագույն արդյունքին և ամրապնդելու իր դիրքերը հայկական ակումբային ֆուտբոլում։

Ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում՝ սպասելով երկրպագուների աջակցությանն ու առավելագույնս նվիրվելով խաղին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ