«Սարդարապատ» ՖԱ-ի ֆուտբոլիստներ Վիգեն Սարգսյանն ու Ջանիկ Դավթյանը փորձաշրջան են անցել ֆրանսիական «Լանսում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստները մարզվել են «Լանսի» կազմում և ակումբի ակադեմիայի թիմերի հետ մասնակցել Mondial Football Montaigu 2025 և Saint Joseph միջազգային մրցաշարերին։ Սարգսյանն ու Դավթյանն արդեն վերադարձել են «Սարդարապատ»։
«Լանսը» «Սարդարապատի» տեխնիկական գործընկերն է։


