Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը, ոըը մարմնավորել է Քերի Բրեդշոուին «Sex and the City» հեռուստասերիալում, Vulture պարբերականին պատմել է այն մասին, թե ինչպես է ընդունել իր գործընկեր Ուիլի Գարսոնի մոտ հայտնաբերված քաղցկեղի մասին լուրը:
Դերասանուհին ասել է, որ գիտեր ընկերոջ հիվանդության մասին դեռևս նկարահանումների սկսվելուց առաջ, սակայն Գարսոնը նրան խնդրել է լռել:
«Ինձ համար սարսափելի էր իմանալ, որ նա ուներ այդ ախտորոշումը: Բոլորից պահանջվում էր պատվաստվել նկարահանման հրապարակում, բայց, այնուամենայնիվ, մեր տեսարաններից շատերն ունեին բազմաթիվ ֆոնային խաղացողներ, և ես շատ էի անհանգստանում, որ Վիլլին հնարավորինս առողջ մնար նկարահանումների ժամանակ», – ասել է նա:
Նա ավելացրել է, որ Գարսոնն աշխատել է մինչև իր վերջին օրերը, և միայն իր մահից կարճ ժամանակ առաջ է որոշել հեռանալ նկարահանման հրապարակից՝ որդու հետ լինելու համար:
Գարսոնը մահացել է 2021 թվականի սեպտեմբերին՝ 57 տարեկանում: