Սառա Ջեսիկա Փարքերն իր Instagram-ում հայտարարել է, որ «Sex and the City»-ի շարունակության նկարահանումներն ավարտվել են:
«Այս պահին սա իմ վերջին քայլքն է Քերիի դերում: Նկարահանումները հենց նոր են ավարտվել»,- ասել է Փարքերը Stories-ում՝ նկարահանելով կինոստուդիայի միջանցքը: Դերասանուհին խոստովանել է, որ իր համար դժվար է կրկին հրաժեշտ տալ նյույորքցի գրող Քերի Բրեդշոուի կերպարին: «Վա՜յ։ Սա արկածախնդրություն է: Ես ինձ շատ սենտիմենտալ եմ զգում… և այսքանը»,- ավելացրեց նա:
Նախագիծը, որը կոչվում է «And Just Like That…», արդեն դարձել է ամենասպասված շոուներից մեկը. նկարահանման կադրերը ժամանակ առ ժամանակ հայտնվում են համացանցում, և երկրպագուները քննարկում են տեսություններ այն մասին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները (նույնիսկ կան կարծիքներ, որ հերոսներից մեկը կմահանա): Նշենք, որ Sex and the City-ի շարունակությանը մասնակցում են հին կազմի շատ աստղեր՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Քրիստին Դևիսը, Սինթիա Նիքսոնը, Քրիս Նոթը, Ջոն Քորբաթը։
Նշենք, որ Քիմ Քեթրալը (նույն ինքը՝ Սամանթա Ջոնսը) հրաժարվեց նախագծից:
Նկարահանումներին մասնակցել է նաև Ուիլի Գարսոնը, ով հայտնի է Սթենֆորդի դերով: Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Գարսոնայի գործընկերները ծանր են ընդունել նրա մահվան լուրը և նույնիսկ որոշ ժամանակով դադարեցրել են նախագծի նկարահանումները:
Հիշեցնենք, որ «Sex and the City»-ի երկար սպասված շարունակությունը կթողարկվի դեկտեմբերին: