Logo

Սանոգոն հեռացել է «Ուրարտուից»

21:10 / 26.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն հեռացել է «Ուրարտուից», հայտնում է Հայաստանի չեմպիոնի պաշտոնական կայքը։

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Յայա Սանոգոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։

Յայա Սանոգոն մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման, որտեղ դարձել է 7 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Սանոգոն մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Foot Mercato-ն հայտնել էր, որ Սանոգոն ցանկանում է հեռանալ «Ուրարտուից» և դիտարկում է կարիերայի շարունակության նոր տարբերակներ։

/p>

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ