Logo

Սանտուշ. «Թիմ գլխավորելիս կատարում ես դժվար ընտրություններ, և դժգոհողներ միշտ կլինեն»

10:43 / 16.12.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆերնանդու Սանտուշը խոսել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին:

«Մեծ երախտագիտության զգացումով եմ հեռանում թիմից, ազգային հավաքականի մարզիչ լինելը, երկիրը ներկայացնելը արտոնություն է։ Դա երազանք էր, որը ես իրականացրի, նպատակ, որին հասա։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խաղացողներին, որոնց հետ աշխատել եմ 2014 թվականից, բոլորին՝ առանց բացառության։ Թիմ գլխավորելիս կատարում ես դժվար ընտրություններ, և դժգոհողներ միշտ կլինեն։ Բայց ես նրանց միշտ ընդունել եմ ի շահ ազգային հավաքականի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ գործընկերներին, ֆեդերացիային, բոլորին, ում հետ աշխատել եմ։ Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել պորտուգալացի երկրպագուներին։ Հիմա ես կլինեմ ձեզնից մեկը՝ այն միլիոններից, որոնք աջակցում են ազգային թիմին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Record-ը:

Հիշեցնենք, որ 68-ամյա Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում էր 2014 թվականի սեպտեմբերից, իսկ 2016-ին դարձել էր Եվրոպայի չեմպիոն։ Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում պորտուգալացիները պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ