Logo

«Բեռնաբեուն» հրաժեշտ տվեց Անչելոտիին ու Մոդրիչին, «Ռեալը» հաղթեց Մբապեի դուբլի շնորհիվ

20:09 / 24.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում տանը 2-0 հաշվով հաղթեց բասկյան «Ռեալ Սոսյեդադին»:

Դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 31 գոլով Լա լիգայի գլխավոր ռմբարկուն է:

«Արքայական ակումբը» վերջին խաղն անցկացրեց իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում իր վերջին խաղն անցկացրեց 39-ամյա խորվաթ կիսապաշտպան, «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:

«Ռեալը» 84 միավորով Լա լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Ի դեպ, «Ռեալ Սոսյեդադն» էլ վերջին խաղն անցկացրեց Իմանոլ Ալգուասիլի գլխավորությամբ:

Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»` 2-0

Կիլիան Մբապե, 38, 83

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ