Logo

«Սանտիագո Բեռնաբեուն» կընդունի NFL-ի հանդիպում

00:24 / 10.02.2024Ռեգբի
Պաշտոնական
null

Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) 2025թ. կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկը կանցկացվի Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտիագո Բեռնաբեուում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ իսպանական AS պարբերականը հայտնել էր, որ Մադրիդում կայանալիք հանդիպման մասնակիցներից մեկը լինելու է «Չիկագո Բիրսը» կամ «Մայամի Դոլֆինսը»: Այդ ակումբները NFL-ից թույլտվություն են ստացել լիգայի ապրանքանիշն Իսպանիայում գովազդելու համար:

«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման ժամանակ հաշվի է առնվել ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման հնարավորությունը։

Իսպանիան առաջին անգամ կընդունի Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի պաշտոնական հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ