Բրազիլական «Սանթոսը», ակումբի լեգենդ Պելեի մահվանից հետո, ժամանակավորապես շրջանառությունից հանել է 10 համարի մարզաշապիկը, հայտնել է ակումբի նախագահ Անդրես Ռուեդան՝ BandNews FM-ի հետ հարցազրույցում:
Ռուեդան նշել է, որ Պելեի խաղային համարը «Սանթոսում» չի օգտագործվի ժամանակավորապես, սակայն հնարավոր է, որ 10 համարի մարզաշապիկն ընդմիշտ հանվի շրջանառությունից: Այդ հարցում որոշում կկայացվի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն դեկտեմբերի 29-ին կյանքից հեռացել էր 82 տարեկանում: Նա «Սանթոսում» ելույթ է ունեցել 1956-1975 թվականներին: