Logo

«Սանթոսը» Պելեի պատվին փոխել է տարբերանշանը (ֆոտո)

22:11 / 27.12.2022Ֆուտբոլ
null

Բրազիլական «Սանթոսը» փոխել է տարբերանշանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Փոփոխությունը կատարվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին: Ակումբի տարբերանշանի վերևում թագ է ավելացվել:

Պելեն, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, 1956-1975 թվականներին պաշտպանել էր «Սանթոսի» գույները: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 82-ամյա բրազիլացին հիվանդանոցում հրաժեշտ է տվել հարազատներին: Պելեն պայքարում է քաղցկեղի դեմ, ունի երիկամների և սրտի աշխատանքի խնդիրներ:

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա