Բրազիլիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց «Կրուզեյրոյին»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (79 գոլ) Նեյմարը։
«Սանթոսը» 47 միավորով առաջնությունն ավարտեց 12-րդ տեղում, պահեց տեղն ուժեղագույն լիգայում` նվաճելով նաև Կոպա Սուդամերիկանայի` Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարի ուղեգիր։
«Կրուզեյրոն» 70 միավորով զբաղեցրեց երրորդ տեղն ու հաջորդ տարի կխաղա Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլում։
Բրազիլիայի Ա Սերիա, 38-րդ տուր
«Սանթոս» - «Կրուզեյրո»` 3-0
Տասիանո, 26, 28, Ժոաո Շմիդտ, 60


