Logo

«Սանթոսն» ու «Ալ Հիլալը» բանավոր համաձայնության են հասել

12:20 / 27.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» վինգեր Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բրազիլական «Սանթոսում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանավոր համաձայնության են հասել։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերն այժմ անխուսափելի է։ Հաջորդ շաբաթ կողմերը պաշտոնական քայլերի կանցնեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կխզի «Ալ Հիլալի» հետ պայմանագիրն ու ազատ գործակալի կարգավիճակում կվերադառնա «Սանթոս»։

Եզրային հարձակվողը Սան Պաուլո նահանգը ներկայացնող ակումբի համակարգում եղել է 2003-2013 թվականներին։ Նա «Սանթոսի» հիմնական թիմում 225 խաղում խփել է 136 գոլ, կատարել է 64 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ