Logo

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:36 / 17.10.2022ՍՊՈՐՏ
Լերոյ Սանե

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի եզրային հարձակվող Լերոյ Սանեն «Ֆրայբուրգի» դեմ Բունդեսլիգայի 10-րդ տուրի հանդիպման (5-0) 76-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է:

Գերմանական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել: Bild-ը հայտնել է, որ Սանեն խաղադաշտից կբացակայի մոտ 3 շաբաթ:

Հիշեցնենք, որ Սանեն 2020 թվականի հուլիսից է պաշտպանում «Բավարիայի» մարզական պատիվը: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 խաղի, խփել 10 գոլ և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ