Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լերոյ Սանեի գործակալը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ և ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել «սերուցքայիններին», հայտնում է Defensa Central-ը:
«Ռեալը» սերբ հարձակվող Լուկա Յովիչի «Ֆիորենտինա» տեղափոխվելուց հետո ցանկանում է համալրում կատարել հարձակման գծում: Մադրիդյան գրանդը դիտարկում է Սանեի տարբերակը:
Լերոյ Սանեն 2020 թվականի ամռանն է անգլիական «Մանչեսթեր Սիթիից» 60 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բավարիա»: 26-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենյան թիմի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


