Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն:
24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի հետ դիմակայություններում դարձել է իտալացի երրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել մեկնարկային 15 րոպեների ընթացքում:
Ավելի վաղ նման ցուցանիշի հասել էին լեգենդար իտալացիներ Սանդրո Մացոլան (1969) և Ռոբերտո Բոնիսենյան (1970):


